Բրիտանիայի ու Գերմանիայի ղեկավարներն ընդգծեցին ՀԳՀԾ-ի նշանակությունը
Բրիտանիայի վարչապրետ Թերեզա Մեյն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում ընդգծեցին ՀԳՀԾ-ի նշանակությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Բրիտանիայի վարչապետի գրասենյակի խոսնակն այս մասին հայտարարելով, հավելեց, որ Թերեզա Մեյն ու Անգելա Մերկելը պայմակնավորվելն են շարունակել այդ հարցով քննարկումները:
Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները, մարտի 22-ին Բրյուսելում գումարված ԵՄ-ի գագաթնաժողովին առընթեր կայացած հանդիպման ժամանակ ընդգծեցին ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց պատկան երկրների հավատարմությունը:
Եվրոպացի մյուս պաշտոնատարներն ու նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասպանատու Ֆեդերիկա Մոգերինին, վերջին ամիսներին բազմիցս ընդգծել են, որ ՀԳՀԾ-ն պատկանում է միջազգային հանրությանը և իրենց աջակցությունն են հայտնել դրան: