Տոկիոն կհյուրընկալի ճապոնիայի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը
(last modified Thu, 29 Mar 2018 07:57:14 GMT )
Մարտ 29, 2018 12:27 Asia/Tehran
  • Տոկիոն կհյուրընկալի ճապոնիայի  ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը

Ճապոնական օրաթերթu տեղեկացրել է Ճապոնիայի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների երկկողմ հանդիպումը Տոկիոյում անցկացնելու առաջարկի մասին:

«Ասահի» օրաթերթն անդրադառնալով Տակիոյում Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպման շուրջ խորհրդակցություններին, գրել է. «Ճապոնիան ցանկանում է կարգավորել Փխենյանի հետ տարաձայնությունները»:

«Հնարավոր է, որ Ճապոնիայի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը տեղի ունենա հունիսի սկզբին»,-գրել է «Ասահի»-ն:

Դա ի տես այն բանի, որ Ճապոնիայի ԱԳ նախարար Թառո Քանոն անցած երեքշաբթի օրը «Ռոյտերզ»-ին տված հարցազրույցում չբացառեց երկու երկրների ղեկավարների հանդիպման հավանականությունը:

Նրա ընդգծմամբ Ճապոնիան մոտիկից հետևում է երկու Կորեաների միջև ընթացող բանակցություններին ու նաև Թրամփի հետ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպմանը: