Ավտոմեքենայով հարձակում ֆրանսիացի զորայինների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i87632-Ավտոմեքենայով_հարձակում_ֆրանսիացի_զորայինների_դեմ
Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնատարները հայտարարել են, որ այդ երկրի հարավ-արևելքում անհայտ անձն ավտոմեքենայով հարձակում է իրականացրել մի խումբ ֆրանսիացի զորայինների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2018 12:59 Asia/Tehran
  • Ավտոմեքենայով հարձակում ֆրանսիացի զորայինների դեմ

Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնատարները հայտարարել են, որ այդ երկրի հարավ-արևելքում անհայտ անձն ավտոմեքենայով հարձակում է իրականացրել մի խումբ ֆրանսիացի զորայինների դեմ:

Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնատարների հայտարարության համաձայն, Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անհայտ անձն ավտոմեքենայով հարձակում է իրականացրել մի խումբ ֆրանսիացի զորայինների դեմ, որի հետևանքով ոչ մեկը չի տուժել: Փախուստի դիմաց ավտոմեքենայի վարորդին գտնելու համար ոստիկանությունը որոնողական գործողություն է սկսել:

Ֆրանսիայի ոստիկանության պաշտոնատարների հայտարարության համաձայն՝ հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ մի խումբ զորայինները շրջագայում էին Ֆրանսիայի հարավ-արևելյան «Վարս Ալիեր Վրիսթ» տարածքում գտնվող իրենց զորանոցի մերձակայքում:

Ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը մտածված  է եղել, սակայն դրա ահաբեկչական բնույթի լինելը քննվում է:

Ֆրանսիացի զորայինների դեմ հարձակումն իրականացվում է այն պայմաններում, երբ անցած շաբաթ Ֆրանսիայի հարավային Թրեբ քաղաքում մի հանրախանութում քաղաքացիներին պատանդ վերցրած զինված գրոհայինը սպանվեց ոստիկանության ուժերի կողմից: Այդ հարձակման ընթացքում չորս մարդ զոհվեց և որոշ թվով մարդիկ վիրավորվեցին:

2015 թվականին 130 զոհեր խլած ահաբեկչական հարձակումներից ի վեր Ֆրանսիան գտնվում է անվտանգության ազդարարության դրության մեջ: