Ֆրանսիան Սիրիայում ռազմական միջամտության ծրագիր ունի
Մարտ 30, 2018 08:24 Asia/Tehran
Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Սիրիայում ռազմական միջամտության նպատակով այդ երկրի զորայինների գործուղման մասին:
Համաձայն «Լո Փարիսի» օրաթերթի հայտարարության, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը հանդիպելով Սիրիայի հյուսիսային տարածքներում տեղակայված Թուրքիայի կառավարության ընդդիմադիր քրդերի ներկայացուցիչներին, խոստացել է զորուժ գործուղել Սիրիայի հյուսիս-արևմտյան Հալեպ նահանգի Մանբիջ քաղաք:
Ֆրանսիայի նախագահը նաև խոստացել է ԻԼԻՊ-ի հարձակումներին դիմակայելու և արտաքին հարձակումը կանխելու գործում աջակցություն ցուցաբերել այդ խմբերին:
Մանբիջ զորուժ գործուղելու Փարիզի որոշումը ընդունվել է ԱՄՆ-ի համադրմամբ և հնարավորինս շուտ պետք է գործադրման հանձնվի:
Պիտակ