Էրդողանի ու Նեթանյահուի միջև բանավեճը սրվել է
Պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին ուղղված Թուրքիայի նախագահի քննադատությունները Ռեջեբ Թայիբ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև բանավեճի են վերածվել:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, հակազդելով Հողի օրվա ընթացքում պաղեստինցիների կոտորածը արդարացնող և Թուրքիայի բանակին քննադատող Սիոնիստական ռեժիմի վարչապետի արտահայտություններին, հայտարարել է. «Նեթանյահուն թույլ ահաբեկիչ է և միջուկային զենքը չի կարող նրան օգնել»:
«Կարիք չկա ներկայացնելու Իսրայելի բանակի չարագործությունները, քանի որ բոլորը տեղյակ են Գազայի հատվածում ու Ղոդսում ահաբեկչական այդ ռեժիմի իրականացրած ոճրագործություններին մասին»,-ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Սիոնիստական ռեժիմի վարչապետն արձագանքելով Էրդողանի այդ քննադատությանն, ասել է. «Նա, ով տարիներ շարունակ ռումբ է նետում խաղաղ բնակչության գլխին, չի կարող մեզ բարոյականության դասեր տալ»: