Կրեմլ. Բրիտանիան պետք է ներողություն խնդրի Ռուսաստանից
https://parstoday.ir/hy/news/world-i87970-Կրեմլ._Բրիտանիան_պետք_է_ներողություն_խնդրի_Ռուսաստանից
Կրեմլի խոսնակն ասել է. «Ռուսաստանին ուղղած մեղադրանքների համար Բրիտանիան ներողություն պիտի խնդրի Մոսկվայից»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 04, 2018 18:11 Asia/Tehran
  • Կրեմլ. Բրիտանիան պետք է ներողություն խնդրի Ռուսաստանից

Կրեմլի խոսնակն ասել է. «Ռուսաստանին ուղղած մեղադրանքների համար Բրիտանիան ներողություն պիտի խնդրի Մոսկվայից»:

Համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդման, Դմիտրի Պեսկովը Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի կապակցությամբ ասել է. «Ամեն դեպքում Լոնդոնը պարտավորվելու է ներողություն խնդրել, սակայն դա երկար գործընթաց է լինելու: Այդ հարցում Բրիտանիայի անխոհեմությունը գերազանցել է ընդունելի սահմանները»:

Պեսկովը վստահություն է հայտնել, որ Սկրիպալի գործով Ռուսաստանին ուղղված Բրիտանիայի մեղադրանքները երբևէ չեն ապացուցվելու:

«Սկրիպալի գործով Ռուսաստանին ուղղված մեղադրանքների մերժող հստակ ապացույցներ գոյություն ունեն»,-հավելել է Պեսկովը:

Պեսկովն ասել է. «Այժմ հարցը կայանում է նրանում թե  բրիտանական կողմի մեղադրանքներն ի՞նչ հիմնավորումներ ունեն և Լոնդոնն այդ կապակցությամբ պատասխանատու պիտի լինի»:

Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման գործով Լոնդոնի ու Մոսկվայի միջև լարվածությունը սրվել է: