Ջոն Բոլթոնի քաղաքականությունը` Միջին Արևելքում ահաբեկչության տարածման պատճառ
https://parstoday.ir/hy/news/world-i88120-Ջոն_Բոլթոնի_քաղաքականությունը_Միջին_Արևելքում_ահաբեկչության_տարածման_պատճառ
Ամերիկացի հակապատերազմ ակտվիստները հայտարարել են, որ այդ երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ռազմամոլական քաղաքականությունը ահաբեկչության տարածման պատճառ է դարձել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 06, 2018 17:48 Asia/Tehran
  • Ջոն Բոլթոնի քաղաքականությունը` Միջին Արևելքում ահաբեկչության տարածման պատճառ

Ամերիկացի հակապատերազմ ակտվիստները հայտարարել են, որ այդ երկրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ռազմամոլական քաղաքականությունը ահաբեկչության տարածման պատճառ է դարձել:

Ամերիկացի ակտիվիստ Դեյվիդ Սանսենն ասել է.«Ջոն Բոլթոնի և պետքարտուղարի պաշտոնի համար Դոնալդ Թրամփի առաջարկած նախարար Մայք Պոմպեոյի ռազմամոլական քաղաքականությունը հանգեցրել է աշխարհում, մասնավորապես Միջին Արևելքում ահաբեկչության տարածմանը»:

Սանսենը հավաստիացրել է.«Սպիտակ տունն ընդհանրապես չի ձգտում ահաբեկչության ոչնչացմանը, այլ այդ հարցը ծառայեցնում է քաղաքական նպատակների իրականացմանը»:

Ամերիկացի ակտիվիստի ասածոխոսքերով,  սաուդական ռեժիմը տարածաշրջանում և աշխարհում ծայրահեղականության տարածման պատճառն է:

«Ոչ մի ծայրահեղական ռեժիմ չի գերազանցում Արաբիային, իսկ ԱՄՆ-ը հայտարարում է , թե մտահոգված է մարդու իրավունքների հարցով, սակայն  լռում է Եմենի ռմբակոծման և Արաբիայի մյուս քաղաքականությունների դեմ».-ասել է Սանսենը: