ՅՈՒՆԻՍԵՖ-ը պահանջել է պաշտպանել Գազայի հատվածի երեխաներին
Ապրիլ 11, 2018 13:02 Asia/Tehran
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի հաղորդագրությամբ պահանջել է պաշտպանել Գազայի հատվածի երեխաների իրավունքները:
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ, Միջին արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում մի հաղորդագրություն տարածելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Խեյրաթ Կաբալարին հայտարարել է.«Վերջին 10 օրերին պաղեստինցի ցուցարարների վրա սիոնիստների հարձակումների հետևանքով զոհվել է երեք երեխա: Տասնյակ ուրիշներ իրավորվել են»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյան դատապարտել է երեխաների դեմ ցանկացած բռնություն, հավելելով.«Տարիներ շարունակ Գազայի հատվածի երեխաները ծանր պայմաններում են ապրում և հաշվի առնելով, որ այնտեղ բնակվում է 250 հազար երեխա, նրանցից ամեն չորրորդին անհրաժեշտ են հոգեբանական ու սոցիալական օգնություններ»:
Պիտակ