Կանադան հակառուսական նոր պատժամիջոցներ է ուժի մեջ դրել
https://parstoday.ir/hy/news/world-i8872-Կանադան_հակառուսական_նոր_պատժամիջոցներ_է_ուժի_մեջ_դրել
Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է ուժի մեջ դրել Ռուսաստանի Դաշնության դեմ: Դրանք համընկնում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի կիրառած սահմանափակող միջոցառումների հետ: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն: Ինչպես հաղորդում են կանադացի պաշտոնյաները, պատժամիջոցներն ավելի արդյունավետ են լինում, երբ գործի են դրվում գործընկերների հետ միասին և համակարգված:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 19, 2016 19:29 Asia/Tehran
  • Կանադան հակառուսական նոր պատժամիջոցներ է ուժի մեջ դրել

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է ուժի մեջ դրել Ռուսաստանի Դաշնության դեմ: Դրանք համընկնում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի կիրառած սահմանափակող միջոցառումների հետ: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն: Ինչպես հաղորդում են կանադացի պաշտոնյաները, պատժամիջոցներն ավելի արդյունավետ են լինում, երբ գործի են դրվում գործընկերների հետ միասին և համակարգված:

Նոր պատժամիջոցները համընկնում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից արված վերջին գործողություններին: Դրանք կիրառվելու են գոյություն ունեցող բարքերի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Կանադայի պաշտոնյաներն առաջարկում են ուժեղացնել Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը, ինչպես նաև ընդգծում են Կանադայի իշխանությունների անհամաձայնությունը՝ Ղրիմը ՌԴ-ի կազմում ընդգրկելու հարցին:

«Այսօրվա քայլերը աջակցում են միջազգային ուժերին, որպեսզի հասնենք Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծմանը»,- հայտնել է երկրի արտգործնախարար Ստեֆան Դիոնը:

operativ.am

19/3/2016