Ավստրիան քննադատել է Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած առևտրային քաղաքականությունը
Ավստրիայի էկոնոմիկայի նախարարը քննադատել է Չինաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսային սակագներ սահմանելու ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունը: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Մարգարեթ Շրամբուքը Ավստրիայի գործարարների պատվիրակության Չինաստան կատարած այցի արդյունքում 1.5 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագրերի ստորագրումից հետո, խստորեն քննադատել է Չինաստանից ներմուծվող ապրանքների համար մաքսային սակագներ սահմանելու ԱՄՆ առևտրային քաղաքականությունը:
Ընդգծելով, որ առևտրային պատերազմում հաղթող կողմ չկա, Ավստրիայի էկոնոմիկայի նախարարը նշել է,որ ցանկանում է կամուրջ հանդիսանալ Չինաստանի ու Եվրոպայի միջև:
Շրամբուքը նաև ասել է, որ Ավստրիան կաջակցի Եվրամիությունում գործող թվային ընկերությունների համար երեք տոկոսանոց եկամտահարկեր սահմանելու առաջարկին:
Եվրամիությունում Ավստրիայի հերթական նախագահության շեմին, այդ երկրի էկոնոմիկայի նախարարը աջակցելով շուկաների դռները ԵՄ-ից դուրս գտնվող երկրների առջև բացելու նախաձեռնությանը, ապացուցեց, որ պատրաստ է ընդդիմանալ ԱՄՆ պահպանողական բիզնես միտումներին: