Մակրոն. Ֆրանսիան ՀԳՀԾ-ի համար այլընտրանքային ծրագիր չունի
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Փարիզը ՀԳՀԾ-ի համար այլընտրանքային ծրագիր չունի: Նա ԱՄՆ-ին կոչ է արել հավատարիմ մնալ Իրանի հետ միջուկային համաձայնությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը կիրակի օրը ԱՄՆ-ի «Ֆաքս Նյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է. «Իրանի հետ միջուկային համաձայնության համար այլընտրանքային ծրագիր գոյություն չունի և գանի դեռ ավելի լավ տարբերակ գոյություն չունի, ԱՄՆ-ն պիտի հավատարիմ մնա այդ համաձայնությանը»:
Մակրոնն աղավաղելով Սիրիայի զարգացումները և առանց անդրադարձ կատարելու Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ռազմական հարձակմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հետպատերազմյան Սիրիայի վերակառուցման գործում չափազանց մեծ դերակատարություն են ունենալու:
Ֆրանսիայի նախագահը նաև հաստատել է Սիրիայի զարգացումների կապակցությամբ Իրանի ազդեցիկ դերակատարությունը:
Մակրոնն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ արևմտյան երկրները վերջին տարիներին ահաբեկչական խմբեր ձևավորելով ու Սիրիայում նրանց համակողմանի աջակցություն ցուցաբերելով, այդ երկիրը ավերել ու միլիոնավոր մարդկանց սպանել ու տարհանել են, իսկ այսօր հայտարարում են դրա վերակառուցման մասին:
Ֆրանսիայի նախագահն այսօր հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Ասվում է, որ ՀԳՀԾ-ն և Սիրիայի հարցն այս հանդիպման ժամանակ քննարկվող գլխավոր թեմաներից են լինելու: