ՀԳՀԾ-ի մասին ԱՄՆ-ի և Եվրոպայի բանակցություններում նախատեքստ է ձևավորվում
https://parstoday.ir/hy/news/world-i89446-ՀԳՀԾ_ի_մասին_ԱՄՆ_ի_և_Եվրոպայի_բանակցություններում_նախատեքստ_է_ձևավորվում
Ամերիկյան մի օրաթերթ հայտարարել է, որ ամերիկացի և եվրոպացի պաշտոնատարները փորձում են քաղաքական համաձայնության գալ ԱՄՆ-ի նախագահի պահանջով ՀԳՀԾ-ն բարեփոխելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2018 08:37 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի մասին ԱՄՆ-ի և Եվրոպայի բանակցություններում նախատեքստ է ձևավորվում

Ամերիկյան մի օրաթերթ հայտարարել է, որ ամերիկացի և եվրոպացի պաշտոնատարները փորձում են քաղաքական համաձայնության գալ ԱՄՆ-ի նախագահի պահանջով ՀԳՀԾ-ն բարեփոխելու համար:

Wall Street Journal օրաթերթը գրել է, որ չորս փաստաթղթեր են մշակվել, որոնցում անդրադարձ է եղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մտահոգություններին: 

Ավվելի վաղ, եվրոպացի պաշտոնատարները հայտարարել էին, որ կողմ չեն Իրանում միջուկային արտոնված գործունեության պատրվակով վերակագնել Իրանի դեմ պատժամիջոցները:

Հունվարի 12-ին, Թրամփը եվրոպական երկրների համար 120-օրյա վերջնաժամկետ ճշտեց Իրանի հետ միջուկային համաձայնությունը բարեփոխելու համար:

Մինչ օրս Իրանը կատարել է իր բոլոր հանձնառությունները ՀԳՀԾ-ի նկատմամբ և այդ հարցում Արևմուտքի խափանարարությունը դիվանագիտական ու միջազգային օրենքների խախտում է համարվում:

Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում փոխարինող լուծումներ է որդեգրելու: