Ֆրանսիան անուշադրություն է ցուցաբերում Եմենում իրականացվող ոճրագործությունների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i89688-Ֆրանսիան_անուշադրություն_է_ցուցաբերում_Եմենում_իրականացվող_ոճրագործությունների_նկատմամբ
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հրաժարվել է դատապարտել Եմենում Սաուդյան կոալիցիայի կողմից իրականացվող ոճրագործությունները: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2018 15:01 Asia/Tehran
  • Ֆրանսիան անուշադրություն է ցուցաբերում  Եմենում իրականացվող ոճրագործությունների նկատմամբ

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հրաժարվել է դատապարտել Եմենում Սաուդյան կոալիցիայի կողմից իրականացվող ոճրագործությունները: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Արձագանքելով Եմենում Սաուդյան կոալիցիայի կողմից հարսանեական շքերթի վրա իրականացված օդային հարձակմանը, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում միայն ցավ է հայտնել:

Հաղորդագրության մեջ ասված է.«Քաղաքական լուծումը  Եմենում տիրող անվտանգության ու հումանիտար ճգնաժամին վերջ տալու  միակ ելքն է»:

Բրիտանիայի կառավարությունը ևս հայտարարել է, որ ցավակցում է  Եմենում հարսանեկան շքերթի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվածների հարազատներին:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է հաղորդագրություն,որում դատապարտել է սաուդյան կոալիցիայի այդ քայլը:

Կիրակի օրը Հաջա նահանգի Ալ-Ռաղա գյուղում սաուդյան կործանիչները հարձակվել են հարսանեկան շքերթի վրա: Զոհվել են 60 և վիրավորվել տասնյակ խաղաղ քաղաքացիներ: