Ֆրանսիայի նախագահ. Փարիզը հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ին
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է. «Փարիզը որևէ դեպքում չի հրաժարվելու ՀԳՀԾ-ից»:
Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում և ընդգծելով կայունությունն ու Իրանի ինքնիշխանության հանդեպ հարգանքն, ասել է. «ՀԳՀԾ-ն ստորագրել են միջուկային բանակցություններին մասնակցող բոլոր երկրները և որևէ դեպքում դրանից չենք հրաժարվելու»:
«Պիտի հարգել երկրների կայունությունն ու ազգային ինքնիշխանությունը, այդ թվում հսկա մի քաղաքակրթության ներկայացուցիչը համարվող Իրանի ազգային ինքնիշխանությունը»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնի ընդգծմամբ չպետք է նոր պատերազմների ծնունդ տալ:
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումները չպետք է սրեն Միջին Արևելքում առկա լարվածությունները»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: