Ֆրանսիայի նախագահ. Փարիզը հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i89714-Ֆրանսիայի_նախագահ._Փարիզը_հավատարիմ_է_մնալու_ՀԳՀԾ_ին
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է. «Փարիզը որևէ դեպքում չի հրաժարվելու ՀԳՀԾ-ից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2018 02:46 Asia/Tehran
  • Ֆրանսիայի նախագահ. Փարիզը հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ին

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է. «Փարիզը որևէ դեպքում չի հրաժարվելու ՀԳՀԾ-ից»:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում և ընդգծելով կայունությունն ու  Իրանի ինքնիշխանության հանդեպ հարգանքն, ասել է. «ՀԳՀԾ-ն ստորագրել են միջուկային բանակցություններին մասնակցող բոլոր երկրները և որևէ դեպքում դրանից չենք հրաժարվելու»:

«Պիտի հարգել երկրների կայունությունն ու ազգային ինքնիշխանությունը, այդ թվում հսկա մի քաղաքակրթության ներկայացուցիչը համարվող Իրանի ազգային ինքնիշխանությունը»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնի ընդգծմամբ չպետք է նոր պատերազմների ծնունդ տալ:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումները չպետք է սրեն Միջին Արևելքում առկա լարվածությունները»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: