Վատիկան. Սաուդացիները պիտի հարգեն քրիստոնյաներին
https://parstoday.ir/hy/news/world-i89800-Վատիկան._Սաուդացիները_պիտի_հարգեն_քրիստոնյաներին
Վատիկանի պատասխանատու պաշտոնատար Կարդինալ Ջան Լևի Թուրանն ասաց, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդոլազիզի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է սաուդացիները չպիտի որպես երկրորդ կարգի քաղաքացի վերաբերվեն քրիստոնյաների հանդեպ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2018 07:39 Asia/Tehran
  • Վատիկան. Սաուդացիները պիտի հարգեն քրիստոնյաներին

Վատիկանի պատասխանատու պաշտոնատար Կարդինալ Ջան Լևի Թուրանն ասաց, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդոլազիզի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է սաուդացիները չպիտի որպես երկրորդ կարգի քաղաքացի վերաբերվեն քրիստոնյաների հանդեպ:

Համաձայն ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման, կրոնների միջև երկխոսության հարցով պապական խորհրդի նախագահ Կարդինալ Թուրանը Վատիկանի ռադիոյին տված հարցազրույցում,  հավելեց. «Մալեք Սալմանի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ բոլոր կրոնները դիմագրավում են ահաբեկչության ու տգիտության վտանգը և այդ թեմաների շուրջ հարմար միջոցներով երկխոսություն պիտի հաստատել քրիստոնյաների ու մուսուլմանների միջև»:

Թուրանը չորեքշաբթի ապրիլի 18-ին առաջին անգամը լինելով Արաբիա ուղևորվեց:

Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանն ավելի վաղ հանձնառու է ր եղել մի առ ժամանակ առաջ այդ երկրում սկսված ներքին բարեփոխումների շրջագծում նաև ամրապնդել կրոնների միջև երկխոսությունը: