Հնագետները Պերուում հայտնաբերել են երեխաների զանգվածային զոհաբերության մասին վկայող հետքերը:
Ինչպես հայտնում է NTV-ն, Տրուխիլյո քաղաքում 140 մարդկային կմախք է հայտնաբերվել:
Զոհաբերությունն արվել է ավելի քան 500 տարի առաջ՝ Չիմու քաղաքակրթության ժամանակաշրջանում: Զոհվածների տարիքը տատանվում է 5-14 տարեկանի սահմանում, մեծամասնությանը՝ 8-12: Ինչպես նշվում է, զոհերի գլուխներն արևմուտք են դարձված՝ դեպի ծովը:
Նրանց մոտ հուղարկավորված է եղել նաև 1.5 տարեկան 200 լամա: Հնագետներն ընդգծում են, որ երեխաների կրծքավանդակները բացված են եղել: Այդ ծիսակարգն իրականացրել է փորձառու քահանան: Հետազոտողների կարծիքով՝ նման զոհեր մատուցել են՝ փորձելով հաղթահարել ջրհեղեղներով պայմանավորված բերքի անկումը:
Հայտնագործության հեղինակներից մեկի խոսքով՝ ինքն առաջին անգամ է նման բանի հանդիպում 30 տարվա աշխատանքում:
Նրա կարծիքով՝ սա կարող է միայն սառցաբեկորի տեսանելի մասը լինել և, հավանաբար, մոտակայքում շուտով այլ զանգվածային զոհաբերությունների հետքեր կհայտնաբերվեն:
Tert.am