ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Արաբիայի թագավորին
https://parstoday.ir/hy/news/world-i90022-ԱՄՆ_պետքարտուղարը_հանդիպել_է_Արաբիայի_թագավորին
Արաբիա այցելած ԱՄՆ պետքարտուղարն այսօր Ռիադում հանդիպել է Սաուդյան թագավոր Մալեք Սալմանին: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2018 13:18 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Արաբիայի թագավորին

Արաբիա այցելած ԱՄՆ պետքարտուղարն այսօր Ռիադում հանդիպել է Սաուդյան թագավոր Մալեք Սալմանին: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն, նախքան այդ հանդիպումն, իր սաուդցի գործընկերոջ Ադել ալ-Ջուբեյրի հետ մասնակցել է մամլո համատեղ ասուլիսի: Նա հանդես է եկել անհիմն հայտարարությամբ ասելով, որ Իրանը Եմենի «Անսար Ալլահ» շարժմանը զենք մատակարարելով, խախտել է տարածաշրջանի անվտանգությունը:

Պոմպեոն նշել է.«ԱՄՆ-ն կշարունակի իր համագործակցությունը եվրոպացի դաշնակիցների հետ՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը փոխելու համար»:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջուբեյրն ասել է. «Ռիադն աջակցում է Թեհրանի դեմ ավելի շատ պատժամիջոցների  կիրառմանը»:

Այս հայտարարություններն  արվում են այն դեպքում, երբ այդ երկու երկրները ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումների ֆինանսական ու սպառազինական աջակցություն ցուցաբերելով, համարվում են Իրաքում,Սիրիայում ու Եմենում տիրող ճգնաժամի գլխավոր հեղինակները: