Մայիս 01, 2018 11:41 Asia/Tehran
  • Պուտինը դիմել է Նեթանյահուին.«ՀԳՀԾ-ն պետք է պահպանվի»

Երեքշաբթի օրը Կրեմլը հայտարարել է Իրան-Վեցնյակ միջուկային բանակցության հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև կայացած համաձայնության մասին:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հեռախոսազրույցում Պուտինը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը, ասելով, որ միջազգային համաձայնությունն անհրաժեշտ է աշխարհում կայունության պահպանման համար:

Հեռախոսազրույցը կայացել է  Նեթանյահուի հակաիրանական նոր ներկայացումից հետո:

Երկուշաբթի երեկոյան, Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարեց, որ Իրանը միջուկային ռումբ արտադրելու  գաղտնի ծրագիր ունի :

Նեթանյահուն այդպես է հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի բռնագրավյալ Պաղեստին այցելությունից անմիջապես հետո: Այս բոլորը վկայում է այն մասին, որ ՀԳՀԾ-ից դուրս գալու համար Թրամփը պատրվակ է որոնում:

 

Պիտակ