Ֆրանսիայում շարունակվում է համընդհանուր գործադուլը
https://parstoday.ir/hy/news/world-i90470-Ֆրանսիայում_շարունակվում_է_համընդհանուր_գործադուլը
Մասնավորապես տրանսպորտի բաժնում Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունների դեմ հայտարարված գործադուլը շարունակվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2018 12:52 Asia/Tehran
  • Ֆրանսիայում շարունակվում է համընդհանուր գործադուլը

Մասնավորապես տրանսպորտի բաժնում Ֆրանսիայի կառավարության քաղաքականությունների դեմ հայտարարված գործադուլը շարունակվում է:

Արդեն 13-րդ օրն անընդմեջ շարունակվում է Ֆրանսիական SNCF ազգային երկաթուղային ընկերության  աշխատակիցների  գործադուլը: Այսօր գնացքի կայարաններում միլիոնավոր տեղացի ու օտարերկրյա ուղևորներ ու զբոսաշրջիկներ հայտնվել են անելանելի վիճակում:

Ֆրանսիական ավիաուղիների (Air France) անձնակազմի և  օդաչուների գործադուլն արդեն երկու շաբաթ է, որ  շարունակվում է, իսկ ընկերության չվերթների մոտ 15 տոկոսը չեղյալ է հայտարարվել:

Գործադուլավորները պահանջում են կանխել Ֆրանսիայի  նախագահ  Էմանուել Մակրոնի առաջադրած բարեփոխումների իրականացումը, որը լինելու է կապիտալիստական համակարգի օգտին: 

Մյուս կողմից Ֆրանսիայի բուհերում կրթական  համակարգում իրականացվող փոփոխությունների դեմ ուսանողների համընդհանուր գործադուլը շարունակվում է: