Թրամփը մայիսի 22-ին կհանդիպի Հարավային Կորեայի նախագահի հետ
Սպիտակ Տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 22-ին Վաշինգտոնում կհանդիպի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ:
Յոնհապ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սպիտակ Տունը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է, որ երկու երկրի նախագահները քննարկելու են ապրիլի 27-ին երկու Կորեաների ղեկավարների հանդիպումից հետո Կորեական թերակղզու վերջին զարգացումները:
Ըստ հաղորդման, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան լիովին համակարծիք են Կորեական թերակղզու միջուկային զինաթափման շուրջ և հնարավոր է նրանք որոշումներ ընդունեն Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ոչնչացման վերաբերյալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ արդեն որոշված է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հանդիպման օրը և վայրը:
«Մենք արդեն որոշել ենք օրը և վայրը, և այդ մասին շուտով հայտարարություն կարվի», - ասել է Թրամփը: