Վաշինգտոնը հակառակրեց պաղեստինցիների կոտորածի մասին անկախ հետաքննության կապակցությամբ Քուվեյթի դիմումին
https://parstoday.ir/hy/news/world-i91542-Վաշինգտոնը_հակառակրեց_պաղեստինցիների_կոտորածի_մասին_անկախ_հետաքննության_կապակցությամբ_Քուվեյթի_դիմումին
«Ֆրանս Փրես» լրատվական գործակալությունը երեքշաբթի վաղ առավոտկան հղում կատարելով ՄԱԿ-ի դիվանագետներին հայտարարել է, որ ԱՄՆ-ն արգելք է հանդիսացել ՄԱԿ-ի ԱԽ-ում Գազայի հատվածի վերջին դեպքերի հետ կապված ՄԱԿ-ի անկախ հետաքննություն անցկացնելու Քուվեյթի դիմումի քննարկմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2018 02:35 Asia/Tehran

«Ֆրանս Փրես» լրատվական գործակալությունը երեքշաբթի վաղ առավոտկան հղում կատարելով ՄԱԿ-ի դիվանագետներին հայտարարել է, որ ԱՄՆ-ն արգելք է հանդիսացել ՄԱԿ-ի ԱԽ-ում Գազայի հատվածի վերջին դեպքերի հետ կապված ՄԱԿ-ի անկախ հետաքննություն անցկացնելու Քուվեյթի դիմումի քննարկմանը:

Քուվեյթը երկուշաբթի գիշեր պահանջել էր Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի զորայինների անցած օրվա ոճրագործությունների կապակցությամբ ՄԱԿ-ի անկախ հետաքննություն իրականացնել:

Քուվեյթը նաև ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել էր Գազայի հատվածում իրավիճակը քննելու նպատակով երեքշաբթի օրը արտահերթ նիստ հրավիրել:

Զավթված Ղոդսում ԱՄՆ-ի դեսպանատան բացման և Պաղեստինի բռնազավթման տարելիցի՝ մայիսի 15-ի նախօրեին, Գազայի հատվածի բնակիչները երկուշաբթի օրը բողոքի ցույցեր են կազմակերպել:

 Սիոնիստական ռեժիմի զորայինները  հրի ու սրի են քաշել ցուցարարներին:

Ղոդսը բռնազավթած ռեժիմի զորայինները սպանել են առնվազն 55 և վիրավորել ավելի քան 2700 պաղեստինցու: