Amnesty International- ը զգուշացնում է Եմենի Ալ-Հուդայդաում իրավիճակի վերաբերյալ
Amnesty International-ը զգուշացրել է Եմենի Ալ-Հուդայդա քաղաքում հնարավոր հումանիտար աղետի մասին:
Ռուսիա Ալ-Յոմ ցանցի հաղորդման համաձայն, Amnesty International- ը հայտարարել է, որ Եմենի Ալ-Հուդայդա քաղաքում, հրաժարված նախագահի ուժերի և բանակի միջև տեղի ունեցած ուժեղ բախումների հետևանքով, տասնյակ հազարավոր մարդիկ փախել են քաղաքի արևմուտքից:
Amnesty International- ը նաև զգուշացնում է, որ եթե հակամարտությունը տարածվի քաղաքի բնակելի վայրերում, Ալ-Հադիդա քաղաքում մարդկային աղետ է սպասվում :
Եմենի արևմտյան Ալ-Հուդայդա քաղաքը գտնվում է Կարմիր ծովի ափին և համարվում է բնակչության խտության առումով երկրորդ խոշորագույն քաղաքը: Սաուդյան Արաբիայի կոալիցիոն ուժերի կողմից բնակավայրերի դեմ իրականցվող հավնական հարձակումները սպառնում են Ալ-Հուդայդայի բնակչությանը:
Սաուդյան Արաբիայի հրահրած վայրագ պատերազմի պատճառով, Եմենում վտանգվել է տասնյակ հազարավոր մարդկանց, մասնավորապես կանանց ու երեխաների կյանքը: