Մարդու իրավունքների խորհուրդը փաստահավաք խումբ կգործուղի Պաղեստին
https://parstoday.ir/hy/news/world-i91886-Մարդու_իրավունքների_խորհուրդը_փաստահավաք_խումբ_կգործուղի_Պաղեստին
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փաստահավաք խումբ կգործուղի Պաղեստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2018 02:44 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների խորհուրդը փաստահավաք խումբ կգործուղի Պաղեստին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փաստահավաք խումբ կգործուղի Պաղեստին:

Համաձայն «Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն ուրբաթ  օրը Ժնևում գումարված նիստում 29 կողմ ձայնով իր համաձայնությունը տվեց փաստահավաք խմբի Գազա գործուղմանը:

14 երկրիր ձեռնպահ քվեարկեց և միայն Ավստրալիան ու ԱՄՆ-ն դեմ քվեարկեցին:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահ Զեյդ  Ռաըդ Ալ-Հոսեյնն այս խորհրդի նիստի սկզբում նշեց, որ Գազայի ժողովրդի ցույցերին Իսրայելի պատասխանն անկասկած անհամաչափ է եղել: Նա ասաց. «Իսրայելի ռեժիմը մեկ միլիոն 900 հազար պաղեստինցիների զրկել է իրենց հումանիտար ու մարդու իրավունքներից»:

ԱՄՆ կառավարությունը մայիսի 14-ին՝ Սիոնիստական ռեժիմի հիմնադրման օր՝ «Աղետի օրվա» հետ միաժամանակ, իր դեսպանատունը Թել Ավիվից փոխադրեց Ղոդս, ինչը հակասելով միջազգային օրենքներին հանգեցրեց Պաղեստինի ժողովրդի ծավալուն բողոքին:

Սիոնիստական ռեժիմի զորայինները ճնշելով Գազայի բողոքի ցույցերը, կրակեցին խաղաղ պաղեստինցիների վրա, ինչի հետևանքով նահատակվեցին ավելի քան 60 և վիրավորվեցին շուրջ 3000 պաղեստինցիներ: