Մայիս 19, 2018 07:20 Asia/Tehran
  • Եվրոպան ուղղակիորեն Իրանի կենտրոնական բանկին դրամային փոխանցում կատարելու առաջարկ է ներկայացրել

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, ԵՄ մի պաշտոնատար հայտարարեց, որ Եվրոհանձնաժողովն առաջարկում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներից խուսափելու համար, եվրոպական պետություններն իրենց ֆինանսական փոխանակումներն ուղղակիորեն իրականացնեն Իրանի կենտրոնական բանկի հետ:

ԵՄ ավագ պաշտոնյան, ում անունը չի հրապարակվել հավելել է, որ այս քայլը եվրոպական ընկերություններին հնարավորություն կտա վճարել Իրանի արտահանած նավթի գումարը և Եվրոպայից վերադարձնել Իրանի կապիտալը:

ԵՄ-ի պաշտոնատարի ընդգծմամբ, այս նախագծի մանրամասնությունների շուրջ փորձագիտական աշխատանք պիտի իրականացվի:

«Ռոյտերզ»-ն իր հաղորդման մեջ հավելել է, որ Եվրոպանը, որը ժամանակին Իրանից նավթ ներկրող ամենախոշոր կողմն է եղել այսօր հաստատակամ է միջուկային համաձայնության պահպանման հարցում:

Հիշեցնենք, որ ԵՄ էներգետիկայի հարցերով կոմիսարն իրանցի պաշտոնատարների հետ բանակցության նպատակով առաջիկա շաբաթ կժամանի Թեհրան:

ԵՄ ղեկավարները հինգշաբթի օրը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գումարված գագաթնաժողովում ընդգծեցին ՀԳՀԾ-ի պահպանման հարցում միասնական կողմնորոշում որդեգրելու անհրաժեշտությունը:

Գագաթնաժողովից հետո ԵՄ-ն հայտարարեց Իրանում եվրոպական ձեռնարկությունների շահերի պաշտպանության մասին օրենքի գործադրման իրավական գործընթացի մեկնարկի մասին:

 

Պիտակ