Ապրիլ 25, 2024 17:56 Asia/Tehran
  • «Ազնիվ Խոստում» գործողությունը՝ Իրանի պատժիչ պատասխանն Իսրայելին
    «Ազնիվ Խոստում» գործողությունը՝ Իրանի պատժիչ պատասխանն Իսրայելին

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, նշելով բանվորական համայնքի առանցքային դերը արտադրության ավելացման և Իրանի տնտեսական վիճակի բարելավման գործում, Իսլամական Հանրապետության առաջընթացը տարբեր ոլորտներում, հատկապես՝ զենքերի արտադրության բնագավառում համարեց պատժամիջոցները հնարավորությունների վերածելու լավ օրինակ։

Հեղափոխության Գերագույն առաջնորդի հանդիպումը մի խումբ աշխատավորների հետ

 

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես բախվել է Ամերիկայի և Արևմուտքի պատժամիջոցներին։ Պատժամիջոցները շարունակելու և խստացնելու Ամերիկայի կարևորագույն նպատակներից մեկը Իրանին ծնկի բերելն է, քանի որ Իսլամական Հանրապետությունը որդեգրել է Ամերիկայից անկախ քաղաքականություն, և մինչ այժմ Ամերիկայի և նրա աջակիցների համակողմանի ճնշումները չեն կարողացել խաթարել Իրանի անկախ քաղաքականության ընթացքը։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չորեքշաբթի օրը մի խումբ աշխատավորների հետ հանդիպման ժամանակ հակառակորդների թշնամանքից հնարավորությունների ստեղծումը համարել է յուրաքանչյուր առույգ ազգի հատկություն և հավելել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ ու ճնշումներ կիրառելու Ամերիկայի և Արևմուտքի նպատակն է ստիպել իսլամական վարչակարգին ու ազգին հանձնվել ու  ենթարկվել, սակայն Իրանի մեծ ժողովուրդը չհանձնվեց այս մաքսիմալիստական նկրտումների դիմաց և պատժամիջոցները վերածելով առաջընթացի ու բարգավաճման հնարավորությունների՝ կհասնի լուսավոր ապագայի։ Նա զենքի արտադրման ոլորտում առաջընթացը համարեց պատժամիջոցները հնարավորությունների վերածելու օրինակ և հավելեց, որ այս առաջընթացը զարմացրել է բոլոր թշնամիներին և դարձել զսպիչ գործոն թշնամիների սպառնալիքների դեմ։ Այդ համատեքստում են գնահատվում 2020 թվականի հունվարին Իրաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի անարդար սպանությունից հետո Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազան թիրախավորելու Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական պատասխանը այդ երկրին, և Իրանի վերջին աննախադեպ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով գործողությունները Սիոնիստական ​​ռեժիմի ռազմակայանների դեմ՝ ի պատասխան Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքի վրա այդ ռեժիմի հանցավոր հարձակման։Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, վերլուծելով Իրանի տնտեսական վիճակը պատժամիջոցների պայմաններում, հավելեց, որ թեև մենք չենք թաքցնում պատժամիջոցների բացասական ազդեցությունը, սակայն այս պատժամիջոցները հանգեցրել են տաղանդների ծաղկմանը և տարբեր ոլորտներում բազմաթիվ կարողությունների ի հայտ գալուն, ընդորում պաշտպանական արտադրություններն ու ձեռքբերումները այդ ոլորտներից են: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, անդրադառնալով Արևմուտքի զարմանքին՝ ծանր և դաժան պատժամիջոցների պայմաններում Իրանի զենքի առաջադիմության համար, ասել է, որ հանձնառու և մասնագիտական ​​տեղական ուժերի աջակցությամբ, Աստծո կամոք, երկիրը կշարունակի զարգանալ և ծաղկել ոչ միայն պաշտպանական ոլորտում, այլև բոլոր բնագավառներում։ Գերաշնորհ  առաջնորդի ցուցումներով, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն այժմ պատիվ ունեն երկրի ներսում արտադրել ամբողջ պաշտպանական տեխնիկան, և Իրանի ռազմական առաջընթացի կարևոր ուղղություններից է ինքնաբավությունն ու հզորության մեծացումը հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռազմանավերի կառուցման բնագավառում, ինչը զսպիչ գործոն է թշնամիների սպառնալիքների դեմ: Իրականում, չնայած քաղաքական և տնտեսական աննախադեպ ճնշումներին, Ամերիկան ​​և Արևմուտքը չկարողացան հասնել Իրանի դեմ իրենց նպատակներին, և սպառազինական էմբարգոների տարբերակը, ինչպես տնտեսական և քաղաքական պատժամիջոցները, ոչինչ չի տա Ամերիկային և Արևմուտքին Իրանն դիմակայելու հարցում։  Պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջընթացն իրականում համարվում է Իսլամական Հանրապետության ռազմավարական խորքն ու հենարանը, որը վայելում է տեղական գիտության և տեխնիկայի աջակցությունը։ Հաշվի առնելով այս միտումը և ապացուցված կարողությունների ու հնարավորությունների ամբողջությունը, Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը բազմիցս ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը ոչ միայն չունի առաջադեմ և ռազմավարական սպառազինությունների արտադրության խնդիր, այլև պատրաստ է նաև իր պաշտպանական արտադրանքը արտահանել այլ երկրներ։

 

Պիտակ