Կաստրոն Օբամային խոստացել է ազատել քաղբանտարկայլներին, եթե վերջիններիս անունները նա ասի
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու Կուբայի Պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն այսօր կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ միմյանց մի շարք պահանջներ են ներկայացրել, որոնք, ըստ նրանց, խանգարում են երկկողմ հարաբերությունների բարելավմանը:
Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ կուբացի ժողովրդի բարեկեցությանըխոչընդոտող գլխավոր պատճառը ԱՄՆ-ի կողմից 1959 թվականիցսահմանված պատժամիջոցներն ու տնտեսական շրջափկումն են: Բացիայդ, Ռաուլ Կաստրոյի խոսքով, ամերիկա-կուբայական բնականոնհարաբերություներիհամար անհարժեշտ է, որ ԱՄՆ-ն վերադարձնիանօրինական ճանապարհով զբաղեցված Գուանտանամո ծովածոցը:Կաստրոն ընդգծել է, որ երկու երկրների հետ հարբերություններըկկարգավորվեն այն ժամանակ, երբ Կուբան համոզվի, որ ԱՄՆ-ի հետկարելի է քաղաքակիրթ կերպով համագործակցել:Դրա համար նաանհրաժեշտ է համարել, որ Վաշինգտոնը չմիջամտի Կուբայի ներքինգործերին:
Իր հերթին, Օբաման նշել է, թե երկկողմ հարաբերություններինխոչընդոտում են Կուբայում մարդու իրավունքների ուժողովրդավարության վիճակը: ԱՄՆ-ի նախագահի խոսքով, հենց դա էլխանգարում է պատժամիջոցների չեղարկմանը:Նա նշել է, որ այդ հարցըքննարկելու է կուբացի այլախոհների հետ հանդիպմանը, որոնց միմասին տնային կալանքի տակ են պահում: Ի պատասխան, ՌաուլԿաստրոն նշել է, որ Կուբայում քաղբանտարկյալներ չկան: Նախոստացել է նրանցբոլորին մինչեւ հաջորդ օրվա առավոտ ազատարձակել, եթե Օբաման նշի առկա քաղբանտարկայալների անունները:
Ինչ վերաբերում է Գուանտանամոյից հեռանալուն, Օբաման հրաժարվել է քննարկել այդ հարցը: 1903 թվականից սկսած ԱՄՆ-ն վարձակալում է Գուանտանամոն եւ դրա դիմաց խորհրդանշական 3000 ամերիկյան դոլարի փոխանցում, որը Կուբան հրաժարվում է վերցնել:
armtimes.com
22/3/2016