Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին մասնակցած 33 աշակերտներ հայտնվել են դատարանի առջև
Փարիզի դատարանը դատի է տվել հակակառավարական ցույցերին մասնակցած 33 աշակերտների:
Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ հակակառավարական ցույցերի մասնակիցներից ձերբակալված 73-ը հինգշաբթի օրը կանգնել են դատարանի առջև:
Ըստ հաղորդման, ձերբակալվածներից 40-ը դեռ չեն բոլորել 18 տարին, 33-ը դպրոցական աշակերտներ են, որոնք մասնակցել են հակակառավարական ցույցերին: Եվս հինգ հոգու ձերբակալման հրաման է արձակվել:
Երեքշբաթի օրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահների ու ցուցարարների միջև: Ակցիայի ընթացքում վիրավորվել է մի քանի մարդ:
Բողոքի ակցիաները տեղի են ունեցել կառավարության տասնյակ հազարավոր աշխատակիցների կրճատման նախագծի դեմ:
Երեքշաբթի օրը Ֆրանսիայի ավելի քան 140 քաղաքներում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային ցույցեր: