Ինին գրված Թրամփի նամակը սոցիալական ցանցերում ծաղրի առարկա է դարձել
https://parstoday.ir/hy/news/world-i92486-Ինին_գրված_Թրամփի_նամակը_սոցիալական_ցանցերում_ծաղրի_առարկա_է_դարձել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակում տեղ գտած սխալները լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2018 02:42 Asia/Tehran
  • Ինին գրված Թրամփի նամակը սոցիալական ցանցերում ծաղրի առարկա է դարձել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակում տեղ գտած սխալները լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում:

Թրամփն անցած շաբաթ  Հյուսիսային Կորեայի առաջնորդին հղած նամակով չեղարկեց հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպումը:

ԻՌՆԱ-ի շաբաթ գիշեր կատարած հաղորդման համաձայն, սոցիալական ցանցերի օգտատերերը նամակի հրապարակումից հետո կարմիր գրիչով նշել են նամակում տեղ գտած քերականական սխալներն ու մյուս անորոշությունները:

Օգտատերերն ԱՄՆ նախագահին խորհուրդ են տվել աշխատել բառերի վրա:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնն անցած շաբաթ Հյուսիսային Կորեայի միջուկային ապազինման շուրջ բանակցությունը նմանացրեց Լիբիայի կործանված բռնապետ Մոամեր Կադաֆու օրոք Լիբիայի ապամիջուկայնացման ուղղությամբ վերցված քայլի հետ: Այդ համեմատությունն արժանացավ Հյուսիսային Կորեայի բողոքին:

Ի հետևումն դրա, Հյուսիսային Կորեայի «բացահայտ թշնամանքը» պատճառաբանելով Թրամփը չեղարկեց Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման ծրագիրը: