Սաուդյան կոալիցիան Եմենի հյուսիսում տասնյակ կոտորածներ է իրականացրել
Եմենի մարդու իրավունքների և ազատությունների խորհուրդը քողազերծել է Եմենի Սաադե նահանգում սաուդյան կոալիցիայի իրականացրած ոճրագործությունները:
Զեկույցում Եմենի մարդու իրավունքների խորհուրդը հայտարարել է, որ վերջին երեք տարիների ընթացքում սաուդյան կոալիցիան Եմենի Սաադե նահանգում ավելի քան 70 անգամ կոտորել է մարդկանց և տասնյակ միլիարդ դոլարների վնաս է պատճառել այդ տարածքին:
Մամլո ասուլիսում Եմենի մարդու իրավունքների և ազատությունների խորհրդի ղեկավար Ալի Ալ-Մոթմայեզն ասել է. «Վերջին երեք տարիների ընթացքում միջազգային հանրության լռության ներքո Սաադե նահանգում ցեղասպանություն է տեղի ունեցել»:
Նա նշել է, որ մինչ օրս ոչ-ոք չի կարողացել ներկայացնել Սաադե նահանգի զոհերի ու վիրավորների ճշգրիտ թիվը, սակայն տվյալները ավելի քան 8 հազար եմենցների զոհվելու և վիրավորվելու մասին են վկայում: