ՀԱՊԿ-ի նիստում ստորագրվել է համագործակցության փաստաթուղթ
Ղազախստանի մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստում ստորագրվել է համագործակցության վեց փաստաթուղթ:
ՀԱՊԿ-ի ղեկավար Յուրի Խաչատուրովը Աստանայում գումարված նիստի ժամանակ ասել է. «Նիստում քննարկվել են համագործակցության 11 փաստաթղթեր, որոնցից վեցի օգտին քվեարկություն է կատարվել»:
Քննարկվել են օրակարգային հարցեր, ուղղված ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանը և կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ստորագրվել են մի շարք որոշումներ: Նիստում քննարկվել է նաև ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը:
ՀԱՊԿ-ի ղեկավարի խոսքով՝ նիստում քննարկվել է նաև «Էշելոն-2019» վարժանքների հարցը, որոնց մեջ պետք է ներգրավվեն անդամ պետությունների զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ուժերը և միջոցները:
ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: