Պետությունները պետք է միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
https://parstoday.ir/hy/news/world-i9262-Պետությունները_պետք_է_միավորեն_ջանքերն_ահաբեկչության_դեմ_պայքարում._ՀԱՊԿ_գլխավոր_քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ պետություններն ու միջազգային կազմակերպությունները պետք է միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazeta.ru-ն, այս մասին նշվում է կազմակերպության կայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2016 05:25 Asia/Tehran
  • Պետությունները պետք է միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ պետություններն ու միջազգային կազմակերպությունները պետք է միավորեն ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazeta.ru-ն, այս մասին նշվում է կազմակերպության կայքում:

Միաժամանակ Բորդյուժան իր ցավակցությունն է հայտնել Բելգիայի ժողովրդին ու կառավարությանը՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության բազում զոհերի հետ կապված:

«Այսօր ահաբեկչությունը դարձել է ամենատարածված բարբարոսական գործիքներից մեկը, որն օգտագործվում է ծայրահեղական ուժերի կողմից իրենց նպատակներին հասնելու համար: Դրանք ուղղված են տարբեր տարածաշրջաններում ու աշխարհում կայունության խաթարմանը՝ ի հակառակ միջազգային իրավունքի ու համամարդկային արժեքների»,- նշել է նա:

Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս ավելի քան 150-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ:

Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: