Ռուսաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներն ընդգծել են ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
Ռուսաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Նրանք ընդգծել են ,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին փոխարինող տարբերական չկա: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի դաշնության խորհուրդը տարածել է հայտարարություն, որում ասված է.«Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն չորեքշաբթի օրն ունեցած հեռախոսազրույցում կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը նշելով, որ դրանից դուրս գալն միջազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք է»:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի հայտարարության մեջ նաև ասված է.«Մատվիենկոն և Լարշեն որոշել են մի նամակ հղել Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին և վերջինիս կոչ անել խորհրդարանական աջակցությունից առավելագույնս օգտվել ՀԳՀԾ-ն պահպանելու համար»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնելով իր հակաիրանական մեղադրանքները, հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից: