Բելառուսն ու Վրաստանը ցանկանում են առավել ակտիվորեն մասնակցել Մետաքսի ճանապարհի նախագծին
https://parstoday.ir/hy/news/world-i9283-Բելառուսն_ու_Վրաստանը_ցանկանում_են_առավել_ակտիվորեն_մասնակցել_Մետաքսի_ճանապարհի_նախագծին
Բելառուսն ու Վրաստանը մտադիր են ակտիվորեն մասնակցել Մետաքսի ճանապարհի ստեղծման նախագծին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2016 08:57 Asia/Tehran
  • Բելառուսն ու Վրաստանը ցանկանում են առավել ակտիվորեն մասնակցել Մետաքսի ճանապարհի նախագծին

Բելառուսն ու Վրաստանը մտադիր են ակտիվորեն մասնակցել Մետաքսի ճանապարհի ստեղծման նախագծին:

Այս մասին Մինսկում երեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

«Մենք նաև քննարկել ենք տրանսպորտի ոլորտում համագործակցությունն ու Մետաքսի ճանապարհի նախաձեռնությունը: Այդ առումով մենք նշել ենք Վրաստանի և Բելառուսի առավել ակտիվ մասնակցությունն այդ գործընթացին»,- ասել է Կվիրիկաշվիլին Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ հանդիպման արդյունքներով:

Կվիրիկաշվիլին հավելել է, որ կողմերը քննարկել են նաև «տրանսպորտային միջանցքում երկու երկրների տեղակայությունից» շահույթն ավելացնելու հնարավորությունը:

Մետաքսի ճանապարհի գաղափարն առաջ է քաշվել դեռևս 2013-ին՝ Չինաստանի ղեկավարի կողմից: Խոսքն Արևելքից Արևմուտք առևտրային միջանցքի մասին է՝ արտոնյալ պայմաններով ապրանքների ուղիղ մատակարարման համար: