Բելառուսն ու Վրաստանը ցանկանում են առավել ակտիվորեն մասնակցել Մետաքսի ճանապարհի նախագծին
Բելառուսն ու Վրաստանը մտադիր են ակտիվորեն մասնակցել Մետաքսի ճանապարհի ստեղծման նախագծին:
Այս մասին Մինսկում երեքշաբթի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ փոխանցում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
«Մենք նաև քննարկել ենք տրանսպորտի ոլորտում համագործակցությունն ու Մետաքսի ճանապարհի նախաձեռնությունը: Այդ առումով մենք նշել ենք Վրաստանի և Բելառուսի առավել ակտիվ մասնակցությունն այդ գործընթացին»,- ասել է Կվիրիկաշվիլին Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ հանդիպման արդյունքներով:
Կվիրիկաշվիլին հավելել է, որ կողմերը քննարկել են նաև «տրանսպորտային միջանցքում երկու երկրների տեղակայությունից» շահույթն ավելացնելու հնարավորությունը:
Մետաքսի ճանապարհի գաղափարն առաջ է քաշվել դեռևս 2013-ին՝ Չինաստանի ղեկավարի կողմից: Խոսքն Արևելքից Արևմուտք առևտրային միջանցքի մասին է՝ արտոնյալ պայմաններով ապրանքների ուղիղ մատակարարման համար: