Շանհայի համագործակցության կազմակերպության հաղորդագրության մեջ կարևորվել է ՀԳՀԾ-ի հարգումը
(last modified Sun, 10 Jun 2018 15:05:33 GMT )
Հունիս 10, 2018 19:35 Asia/Tehran
  • Շանհայի համագործակցության կազմակերպության հաղորդագրության մեջ կարևորվել է ՀԳՀԾ-ի հարգումը

Չինաստանի Քինգդա քաղաքում գումարված նիստում, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամները կարևորել են ՀԳՀԾ-ի հարգումը:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարները կարևորել են ՀԳՀԾ-ի հարգումը և կողմերին կոչ են արել կատարել հանձնառությունները համաձայնության հիմամբ, երաշխավորելով տարածաշրջանային ու միջազգային կայունությունը:

Հաղորդագրության մեջ ասված է.«Սիրիայի ճգնաժամը հնարավոր է կարգավորել սիրիացիների մասնակցությամբ քաղաքական գործընթացով, որը համապատասխանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու իշխանությունը:

Հաղորդագրության մեջ հակամարտող կողմերին կոչ է արվել քայլեր ձեռնարկել՝ երկրում տիրող խնդիրների քաղաքական կարգավորման համար:

Ահաբեկչության և թմրաբիզնեսի դեմ պայքարը և անվտանգության մարտահրավերների կանխումը, եղել են Շանհայի համագործակցության կազմակերպության նիստում քննարկված թեմաներից: