ՄԱԿ-ի ԳԱ-ն ձայների մեծամասնությամբ ընդունեց Պաղեստինը պաշտպանող բանաձևը
ՄԱԿ-ի ԳԱ-ն Պաղեստինի բռնահարված ժողովրդին պաշտպանելու շրջագծում ձայների մեծամասնությամբ դատապարտեց պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները , իսկ ԱՄՆ-ն կրկին ձախողեց «Համաս» պաղեստինյան շարժմանը դատապարտելու հարցում:
ՄԱԿ-ի ԳԱ-ն չորեքշաբթի օրը Գազայի հատվածում իրավիճակի քննարկմանը նվիրված արտահերթ նիստում 120 կողմ, 8 դեմ և 45 ձեռնպահ ձայներով վավերացրեց Պաղեստինի ժողովրդի հանդեպ միջազգային պաշտպանության մասին արաբական երկրների առաջարկած բանաձևը:
ՄԱԿ-ի ԳԱ-ն սակայն, չվավերացրեց ԱՄՆ-ի առաջարկած բանաձևը, որտեղ Գազայում Պաղեստինի դիմադրության խմբերը դատապարտվել էին զավթված տարածքների կողմը հրթիռներ արձակելու մեղադրանքով:
ՄԱԿ-ի ԳԱ-ի անդամները 62 կողմ, 48 դեմ և 42 ձեռնպահ ձայներ տվեցին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևին, որի արդյունքում էլ այդ նախագիծը կարողացավ բավարար ձայներ հավքել: ՄԱԿ-ի ԳԱ-ի այս քայլով ԱՄՆ-ն կրկին պարտություն կրեց միջազգային շրջանակներում:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասաց. «Այսօր աշխարհում բազմաթիվ ճգնաժամեր գոյություն ունեն, բայց ՄԱկ-ը միայն ցանկանում է դատապարտել Իսրայելին»:
Ավելի վաղ՝ հունիսի 2-ին, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները նրանից հետո, երբ ԱՄՆ-ն վետո դրեց Պաղեստինի ժողովրդի պաշտպանող Քուվեյթի առաջարկած բանաձևի նախագծի վրա, Ռուսաստանի, Բոլիվիայի ու Քուվեյթի դեմ և 11 անդամների ձեռնպահ ձայներով մերժեցին ԱՄՆ-ի բանաձևը և միայն ԱՄՆ-ն կողմ քվեարկեց իր բանաձևին, ինչը վկայում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի լիարժեք մեկուսացման մասին: