Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու ԱՄՆ արդարացումները խաբուսիկ են
ՌԴ ԱԳ նախարարության մամուլի քարտուղարը հավաստիացրել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու ԱՄՆ արդարացումները խաբեություն են:
«Ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդմամբ, հակադարձելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալուն, Մարիա Զախարովան ասել է.«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Վաշինգտոնի դուրս գալով, Մոսկվան հուսով է, որ այլևս այդ կառույցում քաղաքական մոտեցումների ու երկակի ստանդարտների կիրառման ականատեսը չի լինելու:
Զախարովան հավելել է.«Պարզից էլ պարզ է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու համար ԱՄՆ-ի արդարացումները խաբեությունից բացի այլ բնութագրում չունեն»:
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին երեքշաբթի օրը հայտնել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու այդ երկրի որոշման մասին: