Տեխասում կայացել են Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցեր
Հունիս 24, 2018 12:58 Asia/Tehran
ԱՄՆ Տեխասի ժողովուրդը ևս միացել է ներգաղթյալների երեխաներին ծնողներին առանձնացնելու դեմ բողոքի ակցիային:
CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ՏեխասԻ Մաք Ալենում ներգաղթյալներից առանձնացված երեխաների ձերբակալման կենտրոնի դիմաց ԱՄՆ Կոնգրեսի որոշ պատգամավորների մասնակցությամբ կայացել են բողոքի ակցիաներ: Ակցիաներն իրականացվել են ոստիկանության անվտանգության խիստ միջոցառումների ներքո:
ԱՄՆ Կոնգրեսի պատգամավոր Ջիմ Հայմսը կենտրոն այցից հետո ասել է.«Տեսա մի խումբ փոքրահասակ երեխաներ, որոնք խիստ վախեցած էին: Թրամփը փորձում է ամերիկացիներին համոզել, որ նրանք ոճրագործ են և վտանգավոր ԱՄՆ-ի համար»:
Պիտակ