Տեխասում կայացել են Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ցույցեր
https://parstoday.ir/hy/news/world-i94682-Տեխասում_կայացել_են_Թրամփի_հակամիգրացիոն_քաղաքականության_դեմ_բողոքի_ցույցեր
ԱՄՆ Տեխասի ժողովուրդը ևս միացել է ներգաղթյալների երեխաներին ծնողներին առանձնացնելու դեմ բողոքի ակցիային:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 24, 2018 12:58 Asia/Tehran

ԱՄՆ Տեխասի ժողովուրդը ևս միացել է ներգաղթյալների երեխաներին ծնողներին առանձնացնելու դեմ բողոքի ակցիային:

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ՏեխասԻ Մաք Ալենում ներգաղթյալներից առանձնացված երեխաների ձերբակալման կենտրոնի դիմաց ԱՄՆ Կոնգրեսի որոշ պատգամավորների մասնակցությամբ կայացել են բողոքի ակցիաներ: Ակցիաներն իրականացվել են ոստիկանության անվտանգության խիստ միջոցառումների ներքո:

ԱՄՆ Կոնգրեսի պատգամավոր Ջիմ Հայմսը կենտրոն այցից հետո ասել է.«Տեսա մի խումբ փոքրահասակ երեխաներ, որոնք խիստ վախեցած էին: Թրամփը փորձում է ամերիկացիներին համոզել, որ նրանք ոճրագործ են և վտանգավոր ԱՄՆ-ի համար»: