Մոհառամ Ինջեն ընդունեց Էրդողանի հաղթանակը
https://parstoday.ir/hy/news/world-i94736-Մոհառամ_Ինջեն_ընդունեց_Էրդողանի_հաղթանակը
Թուրքիայի նախագահական ընտրություններում Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն երկուշաբթի վաղ առավոտյան հայտարարեց, որ ընդունում է Էրդողանի հաղթանակը:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Հունիս 25, 2018 05:50 Asia/Tehran
  • Մոհառամ Ինջեն ընդունեց Էրդողանի հաղթանակը

Թուրքիայի նախագահական ընտրություններում Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն երկուշաբթի վաղ առավոտյան հայտարարեց, որ ընդունում է Էրդողանի հաղթանակը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհառամ Ինջեն միևնույն ժամանակ ընդգծեց, որ ընտրություններն անց են կացվել անարդար ու անհավասար պայմաններում:

Թուրքիայի խորհրդարանական 26-րդ և նախագահական համակարգում նախագահական առաջին շրջանի ընտրությունները տեղի ունեցան կիրակի օրը:

Թուրքիայի նախագահական ընտրությունների քվեակենտրոնների 98 տոկոսի ձայների հաշվարկման արդյունքում Ռեջեն Թայեբ Էրդողանը շահելով ձայների 52,51 տոկոսը հաղթող է ճանաչվել: Մոհառամ Ինջեն շահել է ձայների 30,73 տոկոսը:

Էրդողանը ժամեր առաջ հայտարարեց իր հաղթանակի մասին: Թուրքիայի նախագահը հունիսի 24-ին ընտրություններին ժողովրդի մասնակցությունը 90 տոկոս հայտարարեց: