Ռուսաստան.«Պետք է պահպանել ՀԳՀԾ-ն»
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը չափազանց կարևոր է և համաձայնագրում մնացած երկրները պետք է պահպանեն այն»:
Ուրբաթ օրը TASS գործակալությանը տված հարցազրույցում Միխային Ուլիանովն ասել է.«Իրանի հետ միջուկային համաձայնությունը որպես այդպիսին, չափազանց հաջողված է և Ռուսաստանն ակնկալում է, որ բոլոր կողմերը հավատարիմ կմնան իրենց հանձնառություններին»:
Նշելով, որ օրակարգում է համաձայնությանը մասնակից երկրների նախարարների հետ նիստի գումարումը, Ուլիանովն ավելացրել է.«Իրանն առաջին հերթին ցանկանում է իմանալ, որ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելու հետևանքները փոխհատուցելու համար, մյուս կողմերն ի՞նչ քայլեր են նախատեսել»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռիաբկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ միջազգային համաձայնությունը պահպանելու է անկախ ԱՄՆ-ի քաղաքական որոշումներից:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո ԻԻՀ-ը Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Չինաստանին և Ռուսաստանին ժամանակ է տվել Իրանի շահերի պահպանման նպատակով մեխանիզմներ մշակելու համար: