Human Rights Watch- ը քննադատում է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i95012-human_rights_watch_ը_քննադատում_է_Դոնալդ_Թրամփի_քաղաքականությունը
Human Rights Watch- ը քննադատել է մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության որդեգրած վերջին քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2018 07:01 Asia/Tehran
  • Human Rights Watch- ը քննադատում է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը

Human Rights Watch- ը քննադատել է մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության որդեգրած վերջին քաղաքականությունը:

Human Rights Watch- ի կայքի հաղորդմամբ,  կազմակերպությունը քննադատելով Թրամփի կառավարության վերջին քաղաքականությունն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը անտեսում է մարդու իրավունքների հարցը:

Human Rights Watch- ը քննադատում է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցիչ Նիքի Հեյլիի կողմից սիոնիստական ռեժիմի նկատմամբ ցուցաբերած աջակցությունը՝ ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու քայլով:

Մյուս կողմից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարն անհիմն է համարել Միացյալ Նահանգների երկրի սահմաններում միգրանտների երեխաներին իրենց ծնողներից զրկելու քաղաքականությունը: 

ԱՄՆ-ը նաև փորձում է ավելացնել  միգրանտների կալանքի կենտրոնները և կոչ է արել ավելի շատ բյուջե հատկացնել սահմանային անվտանգության և միգրանտների ձերբակալման համար: