Համընդհանուր ցույց ԱՄՆ-ում՝ Թրամփի միգրացիոն քաղաքականությունների դեմ
(last modified Sat, 30 Jun 2018 20:49:38 GMT )
Հուլիս 01, 2018 01:19 Asia/Tehran

ԱՄՆ-ի տարբեր տարածքներում այդ երկրի կառավարության միգրացիոն քաղաքականությունների դեմ ցույցեր տեղի ունեցան:

Համաձայն «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, այդ թվում Ատլանտայում, Վաշինգտոն Դի Սի-ում ու Սանթ Լուիսում բողոքարարները Թրամփի միգարցիոն քաղաքականությունների դեմ բողոքի ակցիաներ կազմակերպեցին:

Ըստ այս հաղորդման, մայրաքաղաք Վաշինգտոն Դի Սի-ում բացի բողոքի հրապարակային ակցիաներից վիրտուալ միջավայրի օգտատերերը նույնպես «Ընտանիքները պատկանում են միմյանց» հեշթեգով Թրամփի հակամիգրացիոն քաղաքականությունների դեմ իրենց բողոքն արտահայտեցին:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ներ հայտարարել էին, որ այդ երկրի տարբեր նահանգների քաղաքներում բողոքի  առանձին ակցիաներ են կազմակերպվելու: Մայիս ամսին արտասահմանցի միգրանտների դեմ Թրամփի կառավարության «Զրոյական հանդուրժողականություն» կոչվող քաղաքականությունը գործադրման հանձնվելով ավելի քան  երեխաներ առանձնացվել են իրենց ընտանիքներից:

Անցած շաբաթ միգրացիոն քաղաքականությունների դեմ ներքին ու արտաքին հակառակությունները սրվելով Դոնալդ Թրամփը պարտավորվեց չեղարկել երեխաներին ծնողներից բաժանելու քաղաքականության գործադրումը, սակայն միևնույն ժամանակ հրահանգել է Մեքսիկոյի սահմանից անօրինական կերպով ԱՄՆ մուտք գործած միգրանտների ընտանիքները վերահսկողության տակ պահվեն կալանավայրերում: