Էրդողան.«Մենք պատրաստվում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»
https://parstoday.ir/hy/news/world-i95077-Էրդողան._Մենք_պատրաստվում_ենք_տեղական_ինքնակառավարման_մարմինների_ընտրություններին
Թուրքիայի Հանրապետության նախագահը հայտարարել է. «Մենք «Ազգային շարժում» կուսակցության ուղեկցությամբ պատրաստվում ենք 2019 թվականի մարտին 31-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2018 14:59 Asia/Tehran
  • Էրդողան.«Մենք պատրաստվում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»

Թուրքիայի Հանրապետության նախագահը հայտարարել է. «Մենք «Ազգային շարժում» կուսակցության ուղեկցությամբ պատրաստվում ենք 2019 թվականի մարտին 31-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է. «Երկրի կառավարման գործում և նորակազմ խորհրդարանում «Ազգային շարժում» կուսակցության ուղեկցությամբ քայլեր կիրականացնեմ»:

2018 թվականի հունիսի 24-ին անցկացված ընտրություններում Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» և «Ազգային շարժում» կուսակցություններից կազմված կոալիցիան հաղթեց գլխավոր  մրցակից՝ «Ժողովրդա-հանրապետական», «Լավ», «Սաադաթ» (Երջանկություն) և «Ժողովրդավարական» կուսակցությունները ներկայացնող կոալիցիային:

2019 թվականի մարտի 31-ին տեղի կունենան  Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Թուրքիայի ընտրությունների գերագույն խորհուրդը հայտարարել է, որ նախագահական  և խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն 2018 թվականի հուլիսի 5-ին՝  ներկայացված բողոքները քննարկվելուց հետո: