Twitter-ը Իսրայելի օգտին Դիմադրության ճակատի դեմ քայլ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i95157-twitter_ը_Իսրայելի_օգտին_Դիմադրության_ճակատի_դեմ_քայլ_է_արել
Twitter սոցիալական ցանցը Սիոնիստական ռեժիմի խնդրանքով փակել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի և Լիբանանի Հեզբոլլահի առաջնորդների էջերը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 03, 2018 18:48 Asia/Tehran
  •  Twitter-ը  Իսրայելի օգտին  Դիմադրության ճակատի դեմ քայլ է արել

Twitter սոցիալական ցանցը Սիոնիստական ռեժիմի խնդրանքով փակել է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի և Լիբանանի Հեզբոլլահի առաջնորդների էջերը:

Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը երեքշաբթի օրը  խոստովանել է, որ Twitter -ի տնօրեններին անունների ցանկ է ուղարկել և պահանջել է փակել ՀԱՄԱՍ շարժման և Լիբանանի Հեզբոլլահի  40 ավագ անդամների էջերը:

Խոստովանելով, որ Սիոնիստական ռեժիմը վախենում է Դիմադրության ուժերի այրող օդապարուկներից, Էրդանը Twitter -ի իր էջում գրել է.«Այն դեպքում, երբ այրող օդապարուկները ուղարկվում են բռնագրաված տարածքների ուղղությամբ և Հեզբոլլահը հյուսիսից սպառնում է Իսրայելին, պետք է փակվեն այդ երկու շարժումներին պատկանող  թուիթերյան  էջերը»:

Facebook-ը ևս 2018 թ.-ի սկզբին փակեց հարյուր պաղեստինցի ակտիվիստներին պատկանող էջերը: Իսկ դրանից ամիսներ առաջ փակել էր 200 պաղեստինցիների էջերը՝ Սիոնիստական ռեժիմի դեմ քայլեր անելու մեղադրանքով: