Ֆրանսիայի Նանտ քաղաքում ոստիկանները բախվել են ցուցարարների հետ
https://parstoday.ir/hy/news/world-i95321-Ֆրանսիայի_Նանտ_քաղաքում_ոստիկանները_բախվել_են_ցուցարարների_հետ
Ֆրանսիայի Նանտ քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցներին ցրելու համար ոստիկանները դիմել են կոպիտ միջոցների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2018 12:11 Asia/Tehran
  • Ֆրանսիայի Նանտ քաղաքում ոստիկանները բախվել են ցուցարարների հետ

Ֆրանսիայի Նանտ քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցներին ցրելու համար ոստիկանները դիմել են կոպիտ միջոցների:

Ֆրանս պրեսի հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի Նանտ քաղաքում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են զանգվածային անկարգությունները քաղաքի տարբեր հատվածներում:

Տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնաս է հասցվել մի շարք խանութների, բենզալցակայանի կետի, իսկ ոստիկանությունը ցույցարարներին ցրելու նպատակով կիրառել է արցունքաբեր գազ: 

Հայտնի է, որ խռովությունները սկսվել են այն բանից հետո, երբ Նանտում ոստիկանը ձերբակալության ժամանակ կրակոցով սպանել է 22 ամյա Աբուբաքր անունով մի քաղաքացու։