Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել
Հուլիս 09, 2018 14:28 Asia/Tehran
Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել:Այս մասին հայտնել է Guardian պարբերականը:
Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը քիչ առաջ հրաժարական է տվել իր պաշտոնից: Այս մասին հայտնել է Guardian պարբերականը՝ նշելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում նա արդեն 3-րդ նախարարն է, որ հրաժարական է տալիս՝ հրաժարվելով սատարել երկրի վարչապետ Թերեզա Մեյի ծրագրերը «Բրեքսիթ»-ի հարցում:
Դաունինգ Սթրիթի խոսնակի փոխանցմամբ՝ Բրիտանիայի վարչապետն ընդունել է Բորիս Ջոնսոնի հրաժարականը և շուտով կհայտարարի նրան փոխարինողի մասին:
shantnews.am/
Պիտակ