Ժողովրդային բողոքների փոթորիկի ուղեկցությամբ, Թրամփը ժամանել է Լոնդոն
https://parstoday.ir/hy/news/world-i95543-Ժողովրդային_բողոքների_փոթորիկի_ուղեկցությամբ_Թրամփը_ժամանել_է_Լոնդոն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանացի քաղաքացիների ծավալուն բողոքների ուղեկցությամբ, քառօրյա այցով հինգշաբթի երեկոյան ժամանել է Լոնդոն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 13, 2018 06:58 Asia/Tehran
  • Ժողովրդային բողոքների փոթորիկի ուղեկցությամբ, Թրամփը ժամանել է Լոնդոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանացի քաղաքացիների ծավալուն բողոքների ուղեկցությամբ, քառօրյա այցով հինգշաբթի երեկոյան ժամանել է Լոնդոն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Դոնալդ Թրամփի ժամանումի հետ միաժամանակ ցուցարարները համախմբվելով Լոնդոնի «Սթանսթեդ» օդանավակայանում, Թրամփի ու նրա վարած քաղաքականությունների դեմ կարգախոսներ են վանկարկել:

Մի խումբ բողոքարարներ միաժամանակ բողոքի ակցիա են անցկացրել վարչապետի նստավայրի դիմաց:

Բողոքարարների մեկ այլ խումբ հանրահավաք անցկացնելով Լոնդոնի կենտրոնում գտնվող Բրիտանիայում ԱՄՆ դեսպանի կեցության վայրի դիմաց, այդ երկրի նախագահի դեմ կարգախոսներ են վանկարկել:

Բողոքի ակցիաների մասնակիցները կրում էին պաստառներ որոնց վրա աչքի էին ընկնում «Թրամփին չենք ողջունում» և «Ո՛չ Թրամփին, ո՛չ ցեղապաշտությանը» գրությունները:

ԱՄՆ նախագահն այսօր հանդիպելու է Բրիտանիայի վարչապետին և թագուհուն: Բողոքարարների հետ առճակատման վախից հանդիպումները կայանալու են Լոնդոնից դուրս: