Հուլիս 15, 2018 19:38 Asia/Tehran
  •  Հակաթրամփյան ցույցեր Ֆինլանդիայում

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել ԱՄՆ-ի նախագահի այդ երկիր կատարելիք այցի դեմ:

«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիայի գլխավոր պատճառը Թրամփի հակաառևտրային քաղաքականություններն են:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինիկիում հանդիպում ու բանակցություն կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հելսինկիի քաղաքապետն ասել է.«Ավելի քան 15 հազար տարբեր բողոքի ակցիաներ տեղի կունենան Հելսինկիում և քաղաքացիներն իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտելու Թրամփի դեմ առանց դրա հետևանքների մասին մտահոգվելու»:

Ֆինլանդիայի ժողովրդի մեծ մասը սոցցանցերում հայտարարել է, որ կմասնակցի  բողոքի ակցիաներին:

Հելսինկիի քաղաքապետը հստակեցրել է.«Ֆինլանդիայի ժողովուրդը մտահոգ է աշխարհի ապագայի համար, քանզի այս ժողովուրդը խաղաղության, ժողովրդավարության ու օրենքի իշխանության կողմնակից է»:

Պիտակ